Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Շավարշ Քոչարյան. Պետք է շատ լրջորեն վերանայել այն մոտեցումները, որոնք կային բանակցային գործընթացում

Շավարշ Քոչարյան. Պետք է շատ լրջորեն վերանայել այն մոտեցումները, որոնք կային բանակցային գործընթացում
03.09.2016 | 10:34

Անցած 25 տարիներին Արցախի ժողովուրդն ապացուցեց, որ տեր է իր կայացրած որոշմանը, այսինքն՝ որպես պետություն Արցախը կայացել է՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` շնորհավորելով Արցախի ժողովրդին անկախության 25-ամյակի կապակցությամբ:

«Ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ Արցախի ժողովուրդը պատրաստ է այսօր էլ ցանկացած արկածախնդրություն հետ մղելու»,- ասաց Քոչարյանը: Նրա խոսքով՝ 20 տարուց ավելի տևած բանակցային գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն արդեն ի հայտ է բերում կամ առաջին պլան է մղում ԼՂՀ-ի ճանաչման հարցը, որը կարող է արդյունավետ դարձնել ամբողջ բանակցային գործընթացը: «Սա այն պահն է, երբ ԼՂՀ-ն այդ ուղղությամբ աշխատում է, և դա նոր չէ, արդեն կան ճանաչման որոշումներ՝ նահանգների, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, երկրներ դեռ չկան, սակայն այդ աշխատանքը կատարվում է: Շատ կարևոր է ուժերը կենտրոնացնել այդ ուղղությամբ»,- ասաց փոխարտգործնախարարը: Անդրադառնալով պետությունների մակարդակով Արցախի անկախությունը չճանաչելը դիվանագիտական ձախողում համարող անձանց պնդումներին` Շավարշ Քոչարյանն ասաց, որ այդպիսի խնդիր դրված չի եղել:

«Խնդիրը հետևյալն էր. բանակցային գործընթաց, միջազգային ճանաչում, և այդ միջազգային ճանաչումը պայմանավորված էր բանակցային գործընթացով: Բայց Ադրբեջանի ձևավորած ապակառուցողական դիրքորոշումը հենց խոսում է այն մասին, որ այսօր պետք է շատ լրջորեն վերանայել այն մոտեցումները, որոնք կային բանակցային գործընթացում»,- ընդգծեց նա։

Դիտվել է՝ 2277

Մեկնաբանություններ